Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    531,5
    539,5

  • RUB

    7,46
    7,66

Կարևոր իրադարձություններ

 

Երեւանում գարեջրատան սեփականատերը գագաթոսկրի կոտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց

11 Մայիս, 2019 18:11
Երեւանում գարեջրատան սեփականատերը գագաթոսկրի կոտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց

Երեւանում, մայիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 14։30-ի սահմաններում «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրանական բաժին ահազանգ է ստացվել, որ «գագաթոսկրի կոտրվածք, գլխուղեղի ցնցում եւ սուբդուրալ հեմատոմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Shamshyan.com-ի   հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ՝ 36-ամյա Արմեն Ղազարյանն է։

«Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկաններին հայտնել են նաեւ, որ Ա. Ղազարյանը հիվանդանոց է տեղափոխվել Երեւանի 1-03 շտապօգնության 06 խմբի կողմից՝ Աբովյան փողոցից եւ նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Աղբյուրի տեղեկություններով՝ որոշ ժամանակ անց Ա. Ղազարյանը «Նաիրի» բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն եւ այս պահին գտնվում է բժիշկների հսկողության տակ։

Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելու համար, թե ինչ հանգամանքներում է Ա. Ղազարյանը տեղափոխվել հիվանդանոց։ Աղբյուրի տեղեկություններով՝ Ա. Ղազարյանը Beer Academy գարեջրատան սեփականատերն է։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին