Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478
    481,5

  • EUR

    531,5
    539,5

  • RUB

    7,33
    7,53

Կարևոր իրադարձություններ

Հրապարակվել է Սև ծովի հատակին հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու նկարների որոնման տեսանյութը (տեսանյութ)

11 Մայիս, 2019 15:00
Հրապարակվել է Սև ծովի հատակին հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու նկարների որոնման տեսանյութը (տեսանյութ)

«Մոսկվան է խոսում» ռադիոկայանը հրապարակել է Սև ծովի հատակին հայ հանրահայտ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու նկարների որոնման տեսանյութը:

 

Որոնումներն իրականացվել են ավելի քան 40 մետր խորության վրա՝ Ղրիմի թերակղզու արևմտյան մասում: Ներկայում գտածոների՝ ջրից դուրսբերման աշխատանքները դադարեցվել են՝ դրանք չվնասելու պատճառով:

Նշենք, որ «Նեպտուն» գիտարշավի ղեկավարն է եղել Ռոման Դունաևը: Գիտարշավի մասնակիցները հայտնաբերել են ավելի քան 10 նկարի մասեր, այդ թվում, ենթադրաբար, Հովհաննես Այվազովսկու վրձնին պատկանող:

 

Կտավները տեղափոխող «Գեներալ Կոցեբու» շոգենավը հայտնաբերվել է 2018 թվականի հունիսին: Նավը կործանվել է 1895 թվականին՝ Սևծովյան նավատորմի «Պենդերակլիա» նավին բախվելու հետևանքով:

64 մ երկարությամբ «Գեներալ Կոցեբու»-ն հայտնի է նրանով, որ դարձել է առաջին ռուսական շոգենավը, որն անցել է Սուեզի ջրանցքը 1869 թվականին Ռուսաստանից պատվիրակության հետ, որի մեջ է եղել նաև հայտնի ծովանկարիչը:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին