Կարևոր իրադարձություններ

Ջերմաստիճանն այսօրվանից կբարձրանա 4-5 աստիճանով

11 Մայիս, 2019 14:11
Ջերմաստիճանն այսօրվանից կբարձրանա 4-5 աստիճանով

Հանրապետության տարածքում` մայիսի 11-13-ը առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։

 

Մայիսի 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: 

Օդի ջերմաստիճանը մայիսի 11-15-ը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։

Երևան քաղաքում՝ մայիսի 11-12-ը կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, 13-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Լրահոս

Դիտել ավելին