Կարևոր իրադարձություններ

Ճապոնիայի լեռնադահուկային հանգստավայրում 160 մարդ ճոպանուղու վրա արգելափակված է մնացել

11 Մայիս, 2019 12:25
Ճապոնիայի լեռնադահուկային հանգստավայրում 160 մարդ ճոպանուղու վրա արգելափակված է մնացել

Ճապոնական Յամագատա պրեֆեկտուրայում լեռնադահուկային հանգստավայրում 160 մարդ ճոպանուղու վրա արգելափակված է մնացել՝ էներգահամակարգի աշխատանքում խափանման պատճառով, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հանգստավայրի սեփականատիրոջը հղումով:

Ճոպանուղու էլեկտրահամակարգում խափանումը հանգեցրել է էլեկտրամատակարարման դադարեցմանը, ինչի հետևանքով այն կանգ է առել: Այդ պահին խցիկներում եղել է 160 մարդ, որոնք օդում կախված են մնացել:

Ըստ սեփականատիրոջ՝ բոլորին հաջողվել է փրկել, տուժածներ չկան:

 

Լրահոս

Դիտել ավելին