Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478
    481,5

  • EUR

    532
    540

  • RUB

    7,37
    7,57

Կարևոր իրադարձություններ

«Ղազանչեցոց Ամենափրկիչ» եկեղեցում զինվորականներին նվիրված պատարագ է մատուցվել

11 Մայիս, 2019 11:24
«Ղազանչեցոց Ամենափրկիչ» եկեղեցում զինվորականներին նվիրված պատարագ է մատուցվել

Եռատոնին նվիրված խորհրդանշական միջոցառումների շարքում մայիսի 10-ին, Արցախի թեմակալ առաջնորդ Պարգև արք. Մարտիրոսյանի կողմից, Շուշիի «Ղազանչեցոց Ամենափրկիչ» եկեղեցում մատուցվել է պատարագ` նվիրված Արցախի Հանրապետությանը, ՊԲ-ին և նրա շարքերում ծառայություն իրականացնող բոլոր զինվորականներին:

Ինչպես  տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, հոգևոր արարողությանը ներկա էին գտնվել հայկական երկու հանրապետությունների օրենսդիր իշխանությունների ղեկավարներ Աշոտ Ղուլյանն ու Արարատ Միրզոյանը, ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտպանական գերատեսչության ղեկավար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը, բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչներ: Հոգևոր արարողության ավարտից հետո Արցախի հոգևոր առաջնորդը իրականացրել է նաև հանրապետական օրհնության կարգ և հանդես եկել օրվա խորհուրդը պարզաբանող խոսքով:

Նույն օրը ՊԲ-ի բարձրաստիճան հրամկազմը, մասնակցել է նաև Շուշիում` արցախյան ազատամարտի նվիրյալներից մեկի` Վարդան Ստեփանյանի տուն-թանգարանի բացման արարողությանը, ինչից հետո Վարդանի մարտական կենսագրությունից ուշագրավ դրվագներ են վերհիշել մարտական ընկերներից Արշավիր Ղարամյանը, Արկադի Կարապետյանը, ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արք. Մարտիրոսյանը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին