Կարևոր իրադարձություններ

Բրիտանական ընկերությունը շաբաթական 1300 դոլար է առաջարկում այն մարդուն, որը մեկ շաբաթ կապրի, կուտի և կքնի թանկարժեք զբոսանավերի վրա

11 Մայիս, 2019 10:03
Բրիտանական ընկերությունը շաբաթական 1300 դոլար է առաջարկում այն մարդուն, որը մեկ շաբաթ կապրի, կուտի և կքնի թանկարժեք զբոսանավերի վրա

Թանկարժեք ապրանքների վաճառքով զբաղվող HushHush նորաստեղծ կայքը, որը «միլիոնատերերի Amazon» անունն է ստացել, աշխատանքի է հրավիրում աշխատակցի, որը կգնահատի զբոսանավերը, մինչ դրանց վաճառքի մասին հայտարարությունների՝ կայքում տեղադրվելը:

Աշխատակցին շաբաթական 1300 դոլար կվճարվի: Նրանից պահանջվում է մեկ շաբաթ ապրել, ուտել, լոգանք ընդունել և քնել վաճառքի ենթակա զբոսանավում՝ ստուգելով դրա որակը և այն, թե որքանով է դա համապատասխանում կայքին:

Աշխատանքին հարմար թեկնածուն պետք է տարեկան մինչև 50 զբոսանավ գնահատի, ինչը տարեկան 65 000 դոլար եկամուտ կապահովի:

Աշխատակիցը պետք է լինի առնվազն 21 տարեկան, վավերական անձնագիր ունենա և հասանելի լինի ամբողջ տարվա ընթացքում:

 

Լրահոս

Դիտել ավելին