Կարևոր իրադարձություններ

Խոշոր ՃՏՊ Սարալանջում, «Mercedes»-ը կամրջից մոտ 10 մետր գահավիժել է, կա 2 վիրավոր

10 Մայիս, 2019 22:59
Խոշոր ՃՏՊ Սարալանջում, «Mercedes»-ը կամրջից մոտ 10 մետր գահավիժել է, կա 2 վիրավոր

Մայիսի 10-ին, ժամը 20:16-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Սարալանջում տեղի ունեցած վթարից կա երկու տուժած:



ԱԻՆ-ից էլ մանրամասնում են, որ Հոկտեմբերյան հեղափոխության 50 ամյակի հուշարձանի մոտակայքում «Mercedes E350» մակնիշի ավտոմեքենան կամրջի երթևեկելի գոտուց դուրս է եկել և շրջվել ներքևում գտնվող «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Գ.Գ.) վրա: Պատահարի հետևանքով «Mercedes E350» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնը պոկվել և դուրս է ընկել ավտոմեքենայից:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes E350» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Դ.Շ.-ն (ծնված 1997 թ.) հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Փրկարարները «Mercedes E350» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Ն.Մ.-ին (ծնված 1991 թ.), ով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Նշենք, որ ֆեյսբուքյան օգտատեր Զոհրաբ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով նկարել է Սարալանջի փողոցում տեղի ունեցած խոշոր ավտովթարը: Նա գրել է, որ մեքենան 20 մետր բարձրությունից գահավիժել է:

Օգտատերը վարորդներին խորհուրդ է տվել շրջանցել Սարալանջը:

Տեղում է շտապօգնության մեքենան, աշխատում են ոստիկանական ուժեր:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին