Կարևոր իրադարձություններ

Հավայան կղզիներում հսկայական ալիքը քշել-տարել է քարափին լուսանկարվել փորձող զբոսաշրջիկներին

10 Մայիս, 2019 22:50
Հավայան կղզիներում հսկայական ալիքը քշել-տարել է քարափին լուսանկարվել փորձող զբոսաշրջիկներին

Հսկայական ալիքը քշել-տարել է զբոսաշրջիկներին, որոնք փորձում էին լուսանկարվել քարափին: Корреспондент-ի հաղորդմամբ՝ միջադեպը տեսագրել են ականատեսները, որոնք նույնպես հանգստանալիս են եղել մոտակայքում:

 

Համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են երկու կին կանգնած բնական ավազանի եզրին և փորձում լավ տեղ ընտրել լուսանկարվելու համար: Վայրկյաններ անց հսկայական ալիք է մոտենում և նրանց գցում սուր քարերի վրա:

Նշվում է, որ նրանք միայն թեթև վնասվածքներ են ստացել և մնացել են կոտրված տեսախցիկով: Մեկնաբանություններում նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Հավայան կղզիներում: Այն վայրը, որտեղ զբոսաշրջիկները փորձում էին լուսանկարվել անվանում են «Մահվան թագավորական լոգարան»:

 

Բնական ավազանն այդ անվանումը ստացել է հենց հանկարծակի առաջացող հսկայական ալիքների պատճառով:  

 

Լրահոս

Դիտել ավելին