Կարևոր իրադարձություններ

Չէիր խոսել, էլի չխոսեիր. ԳԽ պատգամավորը Սերժ Սարգսյանին

10 Մայիս, 2019 22:13
Հեղինակ՝ Ալբերտ Բաղդասարյան
Չէիր խոսել, էլի չխոսեիր. ԳԽ պատգամավորը Սերժ Սարգսյանին

Գերագույն խորհրդի (1990-1995) պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

 

«...Ռոբերտ Քոչարյանը Լաչինի կողմից էր՝ զուտ զինվորի կարգավիճակով, ավտոմատը ձեռքին...-ասում-ստում է նախկին մեծ կոմբինատոր Սերժ Սարգսյանն ու շարունակում.-...Ընդհանուր պատասխանատուն ես էի...:

Այ սուտասան:
Լաչինի կողմից մենք էինք՝ Մերգելյանի հատուկ ջոկատը, աֆղանցիները, բյուրեղավանցիները, Սեֆիլյանի դաշնակցական ջոկատն ու ղարաբաղցիների մի գումարտակ:
Բա մի հատ ասա, որ վոինը նաև վոլկ-ադինոչկա է եղել ու կռվել է մենակով ու ոչ մեկը չի տեսել իրեն:
Ավտոմատն էլ ձեռքին  
Թե՞ մեկ անգամ, օպերացիայից օրեր առաջ, ինձ հանդիպելու համար Չանախչի-Ավետարանոց գալը քո ու իր համար արդեն կռվին մասնակցել է:
Էս չեղած կռվի ՙՙհերոսներովդ՚՚ ե՞րբ եք դադարելու սուտ-հերոսական ստերից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/149181.html

Հ.Գ.Չէիր խոսել, էլի չխոսեիր:
Հենց բերանդ բացում ես, անպայման սուտ ես ասում:
Թե՞ ստախոսում ես, որ Նիկոլը շարունակի քո համեմատ սուրբ երևալ»:

 
 
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին