Կարևոր իրադարձություններ

Մեղրիում ծառը ուժեղ քամու հետեւանքով ընկել է ավտոմեքենայի վրա

10 Մայիս, 2019 20:38
Մեղրիում ծառը ուժեղ քամու հետեւանքով ընկել է ավտոմեքենայի վրա

Մայիսի 10-ին, ժամը 16:31-ին «911»ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 32 շենքի մոտակայքում ուժեղ քամու հետևանքով ծառն ընկել է կայանած ավտոմեքենայի վրա՝ երկկողմանի փակելով ճանապարհահատվածը: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ է ծառն ընկել է «Երազ» մակնիշի  անսարք ավտոմեքենայի (վարորդ՝ Ա.Հ.) վրա:

Փրկարարները մասնատել և հեռացրել են ծառը. ճանապարհը երկկողմանի բաց է:

 

Լրահոս

Դիտել ավելին