Կարևոր իրադարձություններ

Խորհուրդ կտամ՝ բախտները փորձեն. պատգամավորը` հակահեղափոխականներին

10 Մայիս, 2019 20:13
Խորհուրդ կտամ՝ բախտները փորձեն. պատգամավորը` հակահեղափոխականներին

Այսօր առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում կիսվել էր արցախյան վերջին այցի տպավորություններով: Նա, մասնավորապես, գրել էր.

«Մամուլում շատ է գրվում, թե ոմանք փորձում են Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ: Արցախյան վերջին այցից կիսեմ տպավորություններս. եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդն այն կդարձնի հեղափոխության օջախ»:

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն ասաց, որ վարչապետը մի առիթով կմեկնաբանի իր գրառումը, եթե ցանկանա փակագծեր բացել, իսկ թե նա ում և ինչ նկատի ունի` ինքը չի կարող մեկնաբանել: Հարցին, թե իշխանության դեմ պայքարող ուժերը կարո՞ղ են արդյոք հակահեղափոխական օջախ դարձնել Արցախը, պատգամավորը պատասխանեց. «Հայաստանում հակահեղափոխական ուժերը չեն կարող գլուխ բարձրացնել, որովհետև իշխանությունը ՀՀ քաղաքացին է: Հայաստանի քաղաքացին հետ է վերցրել Սահմանադրությամբ իրեն պատկանող իշխանությունը և հակահեղափոխական ուժերի ոչ մի ծրագիր չի կարող ունենալ իրենց ցանկալի արդյունքը»,-ասաց Արեն Մկրտչյանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին