Կարևոր իրադարձություններ

Թունիսի ափերի մոտ առնվազն 70 ներգաղթյալ է խեղդվել. լրատվամիջոցներ

10 Մայիս, 2019 19:46
Թունիսի ափերի մոտ առնվազն 70 ներգաղթյալ է խեղդվել. լրատվամիջոցներ

Այսօր Միջերկրական ծովում՝ Թունիսի ափերի մոտ, առնվազն 70 ապօրինի ներգաղթյալ է խեղդվել, ևս 16-ը փրկվել են ձկնորսական նավակների կողմից, հաղորդում է TAP գործակալությունը:

Հաղորդվում է, որ ներգաղթյալներին տեղափոխող նավը խորտակվել է Սթաքս քաղաքից  40 մղոն հեռավորության վրա:

Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ ներգաղթյալների նավը ծով է դուրս եկել Լիբիայից: Զոհերի թիվը կարող է աճել, քանի որ երկրի ազգային նավատորմի աշխատակիցները շարունակում են մարմինները դուրս բերել ջրից:

 

Լրահոս

Դիտել ավելին