Կարևոր իրադարձություններ

Արաբկիրում ավազակություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվածը ձերբակալվել է. ոստիկանություն (տեսանյութ)

10 Մայիս, 2019 19:40
Արաբկիրում ավազակություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվածը ձերբակալվել է. ոստիկանություն (տեսանյութ)

Մայիսի լույս 7-ի գիշերը Արաբկիր վարչական շրջանում ավազակային հարձակում է կատարվել: Դրա մասին ոստիկանություն ահազանգել է Կոմիտասի պողոտայում գտնվող սուպերմարկետներից մեկի աշխատակիցը:

 

Նրա փոխանցմամբ՝ բժշկական դիմակով դեմքը քողարկած և ձեռնոցներով մի երիտասարդ մտել է սուպերմարկետում գործող տարադրամի փոխանակման կետ, դանակով և նռնակի նմանվող առարկայով սպառնացել ու գումար պահանջել: ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հարձակվողի պահանջները չէին կատարել, և նա, ոչինչ չստանալով, փախել էր: 

Դեպքի առթիվ տարածքային նախաքննական մարմնում քրեական գործ է հարուցվել: Արաբկիրի ոստիկանները սկսել են հետախուզական լայնածավալ միջոցառումները՝ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը րոպե առաջ պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Օպերատիվ աշխատանքին միացել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները:

 

Համատեղ միջոցառումների արդյունքում ոստիկանները պարզել են դեպքի մի շարք հանգամանքներ, որոնք չեն հրապարավում՝ նախաքննությանը չվնասելու նկատառումով: Դեպքի հաջորդ օրը՝ մայիսի 8-ին, քրեական հետախույզները ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել իրենց օպերատիվ տեսադաշտում հայտնված երևանաբնակ մի երիտասարդի: Բերման ենթարկվածին ոստիկանները ներկայացրել են դեպքի նախաքննությունը վարող քննչական բաժին, որտեղ նա որպես կասկածյալ ձերբակալվել է:

Ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները շարունակում են հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ինչպպես և հանցագործության գործիք դանակն ու նռնականման առարկան հայտնաբերելու ուղղությամբ: 
Կատարվում է նախաքննություն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին