Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    479,5
    486,5

  • EUR

    523
    543

  • RUB

    6,52
    7,12

Կարևոր իրադարձություններ

Լարված իրավիճակ Արագածոտնի մարզում. Արտենի-Արագած խոշորացված համայնքի բնակիչները երկկողմանի փակել են գլխավոր ճանապարհը

10 Մայիս, 2019 19:26
Լարված իրավիճակ Արագածոտնի մարզում. Արտենի-Արագած խոշորացված համայնքի բնակիչները երկկողմանի փակել են գլխավոր ճանապարհը

Արդեն 5 ժամից ավելի է՝ Արագածոտնի մարզի Արտենի-Արագած խոշորացված համայնքի գլխավոր ճանապարհը երկկողմանի փակվել է:

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, գյուղացիները, ի նշան բողոքի, փակել են ճանապարհը և պահանջում են, որպեսզի իրենց հետ հանդիպմանը ներկայանան Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը, որպեսզի վերջնականապես իրենց խնդիրը կարգավորվի:

Աղբյուրի փոխանցմամբ՝ մի խումբ գյուղացիներ էլ փակել են երկաթգիծը՝ նստելով ռելսերի վրա, որպեսզի գնացքների տեղաշարժ չլինի: Այս պահին բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցություններ են վարում ոստիկանության Թալինի բաժնի պետ Արթուր Ֆրանգյանը և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար Հրանտ Գալստյանը:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին