Կարևոր իրադարձություններ

Շատ էլ համեղ ստացվեց. Սաhակաշվիլին ԱՄՆ-ում վրացական օղի է արտադրում

10 Մայիս, 2019 19:13
Շատ էլ համեղ ստացվեց. Սաhակաշվիլին ԱՄՆ-ում վրացական օղի է արտադրում

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Փենսիլվանիայի Մորիսվիլ քաղաքում ճաճայի (այսպես է կոչվում վրացական օղին) արտադրության գործարան է բացել՝ «Լազիկայի ճաճա» անվան տակ: 

Իր ֆեյսբուքյան էջում Սահակաշվիլին հրապարակել է գործարանի բացման տեսանյութը՝ գրելով՝ «Հազիվ թողեցին բացեմ գործարանը», գրում է aliq.ge-ն:

 

Գործարանի սեփականատեր Դավիթ Ծկիպուրիշվիլին ասում է, որ այն միաժամանակ լինելու է վրացական հողագործության հավաքի կենտրոն: Վրացական ճաճան ամերիկյան շուկայի համար սարքվելու է կալիֆորնիական խաղողով: Գործարանն օրական մի քանի տոննա ճաճա արտադրելու հնարավորություն ունի:Բացմանը ներկա են եղել Ամերիկայում բնակվող վրացիներ:

Նրանց մոտ ելույթում Սաhակաշվիլին Վրաստանն անվանել է «խոհանոցային գերտերություն»: Բացման հանդիսավոր արարողությունից հետո Սաակաշվիլին խաճապուրի է թխել ու հյուրասիրել ներկաներին: «Կյանքումս առաջին անգամ իմ ձեռքով խաճապուրի եմ թխել, ի դեպ շատ էլ համեղ ստացվեց», — ֆեյսբուքում գրառում է արել նախկին նախագահը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին