Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478
    481,5

  • EUR

    530
    538

  • RUB

    7,3
    7,5

Կարևոր իրադարձություններ

 

Ճանապարհաշինական ծրագրերի ծախսերի հրապարակայնությունն ու հանրային վերահսկողությունը

10 Մայիս, 2019 18:00
Ճանապարհաշինական ծրագրերի ծախսերի հրապարակայնությունն ու հանրային վերահսկողությունը

 ԵՄ համաֆինանսավորմամբ  Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ  ՀԿ-ն ԻԱԿ-ի «Իրազեկ Հայաստան» ծրագրի շրջանակում իրականացնում է «Ճանապարհաշինական ծրագրերի ծախսերի հրապարակայնությունն ու հանրային վերահսկողությունը» ենթադրամաշնորհային ծրագիրը:

Որքանո՞վ են արդյունավետ ծախսվում ՀՀ-ում ճանապարհաշինական նպատակներով տրամադրվող պետական և վարկային միջոցները, և արդյո՞ք հասանելի է այդ  տեղեկատվությունը ՀՀ քաղաքացիներին: Այս հարցերի պատասխաններն ստանալու, ինչպես նաև ոլորտը բարեփոխելու նպատակով մարտի 15-ին մեկնարկել է «Ճանապարհաշինական ծրագրերի ծախսերի հրապարակայնությունն ու հանրային վերահսկողությունը» ենթադրամաշնորհային ծրագրը:Ծրագրի թիրախում ՀՀ-ում տրանսպորտի ոլորտում ճանապարհաշինական ծրագրերի իրականացման նպատակով ծախսվող (պետբյուջե և վարկային հատկացումներ) միջոցների հրապարակայնության, դրանց նկատմամբ հանրային վերահսկողության հնարավորությունն է,ինչը մեծապես կարող է նպաստել այդ միջոցների ծախման արդյունավետության բարձրացմանը ։ Առաջիկա ամիսներին Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ ՀԿ-ն կուսումնասիրի ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, ինչպես նաև «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքերում առկա տեղեկատվությունն ու արդյունքների հիման վրա պատասխանատու գերատեսչության հետ համագործակցությամբ կմշակի առաջարկությունների փաթեթ՝ ճանապարհաշինական ծրագրերի ,բյուջեի ծախսերի և արդյունքերի մասին տեղեկատվության հասանելիությունը մեծացնելու՝ խթանելով հանրային վերահսկողություն:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին