Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478
    481,5

  • EUR

    530
    538

  • RUB

    7,3
    7,5

Կարևոր իրադարձություններ

ԱԱԾ տնօրենն առաջարկում է 3-5 տարով Հայաստանում արգելել որսը

10 Մայիս, 2019 17:04
ԱԱԾ տնօրենն առաջարկում է 3-5 տարով Հայաստանում արգելել որսը

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն առաջարկում է 3-ից 5 տարով Հայաստանի Հանրապետությունում որսն արգելել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին առաջարկը Վանեցյանը հնչեցրեց կառավարության մայիսի 10-ի նիստում:

«Եկեք որսը 3-5 տարով արգելենք Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի կենդանական պոպուլյացիան վերականգնվի: Նախկինում լինելով շատ ակտիվ որսորդ՝ ես արդեն մոտ 6-7 տարի է` չեմ գնացել որսի և միշտ այդ մասին խոսում եմ: Եկեք այդ նախաձեռնությամբ հանդես գանք, արգելենք առհասարակ որսը, որ այն արգելելը լինի ոչ միայն այս օրենքներով, որը մենք ընդունում ենք, այլ նաև, ենթադրենք, որսորդական փամփուշտների ներմուծման ժամանակավոր արգելք սահմանենք: Որովհետև գնում ու անկանոն որս են անում»,- ասաց Վանեցյանը:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց զբաղվել այդ հարցով, բայց խնդիրը բազմակողմանի ուսումնասիրել:

«Մենք դրա նման մի բան պետք է անենք, որովհետև այդ գաղափարը շատ ճիշտ ու լավ գաղափար է: Բայց պետք է խնդրին բազմակողմանի նայենք: Երևի կան կենդանատեսակներ, որոնց պոպուլյացիայի հետ կապված խնդիրներ չունենք: Եկեք մասնագիտական ուսումնասիրություն անենք»,- նշեց Փաշինյանը:

ՀՀ կառավարությունը մայիսի 10-ի  նիստում  առաջարկեց  օրենսդրական  փոփոխությունների արդյունքում  կրիտիկական   վիճակում  գտնվող  կովկասյան  ընձառյուծի  որսի,  ոչնչացման  դեպքում պատճառված  վնասի  տուգանքը բարձրացնել  97 մլն դրամով:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին