Կարևոր իրադարձություններ

Դանակահարություն Վեդիում

10 Մայիս, 2019 16:51
Դանակահարություն Վեդիում

Մայիսի 9-ին, ժամը 02.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի առաջային պատի ծակած -կտրած, արյունահոսող վերք, թափանցող» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Վեդի քաղաքի 47-ամյա մի բնակիչ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, հիվանդանոց տեղափոխված տղամարդու տանը, ալկոհոլի ազդեցության տակ, վիճաբանության ժամանակ, 1969 թ. ծնված Սուրեն Մ.-ն խոհանոցային դանակով հարվածել է նրան՝ պատճառելով վնասվածքներ:
Սուրեն Մ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

 

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


        

 

 

Լրահոս

Դիտել ավելին