Կարևոր իրադարձություններ

Թուրքիայից ավտոբուսներով ֆիզիկական անձին ուղեկցող բեռի անվան տակ, իրականում գալիս են ձեռնարկատիրական նշանակության ապրանքներ

10 Մայիս, 2019 15:22
Թուրքիայից ավտոբուսներով ֆիզիկական անձին ուղեկցող բեռի անվան տակ, իրականում գալիս են ձեռնարկատիրական նշանակության ապրանքներ

Դավիթ Անանյանը նկատեց, որ մաքսային ծառայության աշխատակիցները պարզապես փորձել են կանխել ֆիզիկական անձանց բեռի անվան տակ ձեռնարկատիրական նշանակության ապրանքների ներկրումը Հայաստան։

«Ստուգումները պարզեցին, որ մասամբ ձեռնարկատիրական էին, մասամբ՝ ոչ»,- հավելեց Դավիթ Անանյանը։

 ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր՝ մայիսի 10-ին, լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ օրեր առաջ Թուրքիայից ժամանող ավտոբուսների համար Բագրատաշենի անցակետով սահմանը հատելու հետ կապված խնդիրն առաջացել էր այն պատճառով, որ քաղաքացիներն այդ ավտոբուսներով ձեռնակատիրական նշանակության ապրանքներ էին փորձել անցկացնել՝ անձին ուղեկցող բեռի անվան տակ, ինչը կանխվել է։

ՊԵԿ նախագահը տեղեկացրեց նաև, որ խնդիրը լուծվել է․ «Բազմիցս հնարավորություն ունեցել ենք ասելու, որ Թուրքիայից ավտոբուսներով ֆիզիկական անձին ուղեկցող բեռի անվան տակ, իրականում գալիս են ձեռնարկատիրական նշանակության ապրանքներ։ Խնդիրն այն է եղել, որ մենք անգամ փորձել ենք կանխել դա»,- ասաց նա։ 

 

Լրահոս

Դիտել ավելին