Կարևոր իրադարձություններ

Երևանում 51-ամյա տղամարդը ֆինանսների նախարարության դիմաց փորձել է ինքնասպան լինել

10 Մայիս, 2019 14:49
Երևանում 51-ամյա տղամարդը ֆինանսների նախարարության դիմաց փորձել է ինքնասպան լինել

Այսօր՝ մայիսի 10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Երևանում կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը։

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ժամը 02։30-ի սահմաններում ոստիկանները Մելիք Ադամյան փողոցում ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց են մոտեցել մի քանի քաղաքացիներ և հայտնել, որ մի տղամարդ Մելիք Ադամյան փողոցի 1-ին հասցեի մոտ սպառնում է ինքնասպանություն գործել։ 

Ոստիկանները, մոտենալով դեպքի վայրին, կարողացել են ճիշտ հոգեբանական զրույց ունենալ այդ քաղաքացու հետ, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին. վերջինս, ապակու կտորը ձեռքին, սպառնացել է կտրել դաստակների երակները։

 

Ոստիկանները քաղաքացուն իրենց ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել են ոստիկանության կենտրոնական բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Երևան քաղաքի բնակիչ՝ 51-ամյա Գագիկ Թ.-ն է, ով պատճառաբանել է, որ կենցաղային անլուծելի խնդիրների պատճառով փորձել է դիմել ծայրահեղ այդ քայլին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին