Կարևոր իրադարձություններ

Գագիկ Ծառուկյանը վստահեցնում է՝ մանդատ պահելու խնդիր չունեն

10 Մայիս, 2019 12:31
Գագիկ Ծառուկյանը վստահեցնում է՝ մանդատ պահելու խնդիր չունեն

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը վստահեցնում է ՝ ինքը մանդատ պահելու խնդիր չունի: Այսօր՝ մայիսի 10-ին,  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել ԲՀԿ առաջնորդը,  անդրադառնալով «Քաղաքացու որոշում» կուսակցության կողմից ՀՀ գլխավոր դատախազին ուղղված փաստաթղթերը ՀՔԾ փոխանցվելու մասին։ 

«Ես տեղյակ չեմ՝ ինչ է ընթանում: Պարոն վարչապետն ասաց, որ հարցը տված է իրավապահ մարմիններին, համապատասխան կնայեն, ըստ օրենքի, ըստ կետի կպատասխանեն: Այնպես որ, օրենքի առաջ բոլորը հավասար են՝ ըստ օրենքի, ըստ կարգի, ոչ թե ցանկացած քնից արթնացող անհիմն հայտարարություններ պետք է անի, այլ ըստ օրենքի կասեն, մենք սպասում ենք»,- շարունակեց Գագիկ Ծառուկյանը։

 Հիշեցնենք, որ «Քաղաքացու որոշում»  կուսակցությունը դիմել էր դատախազություն և ԱԺ նախագահին՝ հորդորելով բարձրացնել ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցը՝ հաշվի առնելով պատգամավորի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին