Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    531
    539

  • RUB

    7,49
    7,69

Կարևոր իրադարձություններ

Ինչու են Արարատի մարզպետն ու Լենա Նազարյանը «բոյկոտել». «Հրապարակ»

10 Մայիս, 2019 08:25
Ինչու են Արարատի մարզպետն ու Լենա Նազարյանը «բոյկոտել». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործող վարչության երկու անդամները՝ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը եւ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, չեն լինի նոր վարչությունում։ Նրանք երկուսն էլ վարչության ընտրություններին չեն առաջադրել իրենց թեկնածությունը։

Եթե Գարիկ Սարգսյանը վերահսկող մարմնի անդամ դառնալու հայտ է ներկայացրել, ապա Լենա Նազարյանն առհասարակ «բոյկոտել» է ինչպես կուսակցության ղեկավար կազմում տեղ ունենալը, այնպես էլ՝ վերահսկող մարմնում։ Փոխարենն առաջադրվել է Նազարյանի ամուսինը՝ Նարեկ Բաբայանը՝ Պետգույքի կառավարման կոմիտեի պետը։

Լենա Նազարյանը մեր հարցերին չպատասխանեց, իսկ ՔՊ մեր աղբյուրները փոխանցեցին, որ նա կուսակից ընկերներին իր չառաջադրվելը պատճառաբանել է, թե «գործը շատ է, չի հասցնում»։ Իսկ Արարատի մարզպետի մասին ասացին, որ ընկերներն են խորհուրդ տվել՝ հեռու մնալ «ավելորդ» աղմուկից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին