Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դմիտրի Մեդվեդևին

09 Մայիս, 2019 21:18
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դմիտրի Մեդվեդևին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին, տեղեկացնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։ 
 
Ուղերձում, մասնավորապես, ասված է. 
 
«Հարգելի Դմիտրի Անատոլիի,
Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և բարեմաղթանքներս Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 74-ամյակի կապակցությամբ:
 
Այս օրը մենք խորին հարգանքով և երախտագիտությամբ գլուխ ենք խոնարհում հաղթողների սերնդի հիշատակի առջև, որոնք փրկեցին աշխարհը ֆաշիզմից և ազատություն պարգևեցին միլիոնավոր մարդկանց:
 
Մեր հայրերին ու պապերին դեպի հաղթանակ առաջնորդած հայրենասիրությունը, անձնազոհությունը և պարտքի զգացումն այն արժեքներն են, որոնք առ այսօր միավորում են մեզ՝ ամուր հիմք ստեղծելով մեր երկրների և ժողովուրդների միջև բարեկամության, փոխըմբռնման և համագործակցության համար:
 
Հարգելի Դմիտրի Անատոլիի, մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքին քաջառողջություն, իսկ Ռուսաստանի բարեկամ ժողովրդին` խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում»:
 

Լրահոս

Դիտել ավելին