Կարևոր իրադարձություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը Արցախում` եռատոնին նվիրված միջոցառումներին

09 Մայիս, 2019 19:25
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը Արցախում` եռատոնին նվիրված միջոցառումներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիկնոջ Աննա Հակոբյանի եւ երեք դուստրերի հետ մայիսի 9-ին այցելել են Արցախի Հանրապետություն` մասնակցելու եռատոնին` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման եւ Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումներին: Ստեփանակերտում նրանց դիմավորել են Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը` տիկնոջ Անահիտ Սահակյանի հետ, եւ վարչապետի որդին` Աշոտ Փաշինյանը, որը ներկա դրությամբ իր զինվորական ծառայությունն է անցնում Արցախի ՊԲ զորամասերից մեկում: Արցախ այցի ընթացքում վարչապետի ընտանիքը կանգ է առել Ստեփանակերտի «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի մոտ եւ արել մի քանի ընտանեկան լուսանկարներ:

Աննա Հակոբյանը Արցախ մեկնելիս կրել է հայկական «Armine» բրենդի զգեստ եւ «Bebetta» բրենդի կոշիկներ։ Այս մասին հայտնում է Աննա Հակոբյանի պաշտոնական կայքը։

 

Լրահոս

Դիտել ավելին