Կարևոր իրադարձություններ

Ինչո՞ւ Լուկաշենկոն չի մասնակցել Մոսկվայում անցկացված Հաղթանակի շքերթին

09 Մայիս, 2019 18:07
Ինչո՞ւ Լուկաշենկոն չի մասնակցել Մոսկվայում անցկացված Հաղթանակի շքերթին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Հաղթանակի օրվա առիթով Մոսկվայում անցկացված շքերթում իր բացակայության մեջ չկա քաղաքական որևէ ենթատեքստ:

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը բացատրել էր, թե ինչու Մոսկվայում Հաղթանակի 74-ամյակի տարեդարձի տոնակատարությանը չեն հրավիրվել օտարերկրյա ղեկավարներ: Նա դա անվանել է սովորական պրակտիկա:

«Դավադրություն չկա, քաղաքականություն` նույնպես, հավատացե՛ք ինձ»,-լրագրողների հետ զրույցում ասել է Լուկաշենկոն:

Նախ` ոչ ոք ինձ չի հրավիրել Մոսկվա, իսկ երկրորդը` եթե նույնիսկ հրավիրեին, ես չէի կարողանա բաց թողնել նման իրադարձությունները Բելառուսում: Եթե ես ներկա չլինեի, հանրության մոտ շատ հարցեր կառաջանար … ի՞նչ կասեին բելառուսները»,- հայտարարել է Լուկաշենկոն:

 

Լրահոս

Դիտել ավելին