Կարևոր իրադարձություններ

«Ափսոս, որ այսքան հազվադեպ ենք հիշում նրանց». Զելենսկին կոչ է արել վետերաններին երախտագիտություն հայտնել ամեն օր

09 Մայիս, 2019 15:14
«Ափսոս, որ այսքան հազվադեպ ենք հիշում նրանց». Զելենսկին կոչ է արել վետերաններին երախտագիտություն հայտնել ամեն օր

Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Հաղթանակի օրն այցելել է իր պապի շիրիմին, և կոչ է արել վետերաններին երախտագիտություն հայտնել ամեն օր:

«Այսօր այցելեցի պապիս՝ Սեմյոն Իվանովիչ Զելենսկիի շիրիմին: Նա անցել է ամբողջ պատերազմի միջով և իմ հուշերում միշտ այն հերոսներից է մնացել, որոնք Ուկրաինան պաշտպանել են նացիստներից: Ափսոս, որ այսքան հազվադեպ ենք հիշում վետերաններին, մեր տատիկներին ու պապիկներին: Մենք պետք է նրանց ամեն օր երախտագիտություն հայտնենք»,- գրել է նորընտիր նախագահը ֆեյսբուքյան իր էջում:

Նրա խոսքով՝ Մայիսի 9-ը «մեր Գոհաբանության օրն է»:

 

«Երախտագիտություն այն բանի համար, որ նացիզմի անմարդկային գաղափարախոսությունն ընդմիշտ անցյալում է, երախտագիտություն այն մարդկանց, որոնք պայքարել են նացիզմի դեմ և հաղթել, կամ պարզապես պետք է երախտապարտ լինենք ծնվելու և ապրելու հնարավորության համար»,- նշել է Զելենսկին:

Նա հավելել է, որ Երկրորդ աշխարհամարտն անդրադարձել է յուրաքանչյուր ուկրաինական ընտանիքի վրա, և որ ուկրաինացիների ներդրումը հաղթանակի մեջ հսկայական է:

 

Լրահոս

Դիտել ավելին