Կարևոր իրադարձություններ

Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին նախագահ չասեք. Ալեն Սիմոնյան

09 Մայիս, 2019 15:05
Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին նախագահ չասեք. Ալեն Սիմոնյան

Այսօր՝  Հաղթանակ զբոսայգում Ալեն Սիմոնյանը պատասխանել է  լրագրողների հարցերին: Խոսելով Ռոբերտ Քոչարյանի մասին նա ասել է.

«Ուրախ եմ, որ Ռոբերտ Քոչարյանը փորձում է իր շուրջ համախմբել ընդդիմությանը, չեմ կարծում, որ դա նրա մոտ կստացվի: Ինձանից լավ գիտեք մարդկանց վերաբերմունքը և պարոն Քոչարյանի վարկանիշը և ձեզ խորհուրդ եմ տալիս Ռոբերտ Քոչարյանի մասին խոսելիս երբևէ չօգտագործել նախագահ բառը, որովհետև Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը երբևիցե ընտրված նախագահներ չեն եղել, նրանք ուղղակի մարդիկ են եղել, որ զբաղեցրել են այդ պաշտոնը»,- ասել է Ալեն Սիմոնյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին