Կարևոր իրադարձություններ

Պետք է հետևողական լինել պետական պաշտոններին նշանակելիս հաշվի առնել մարդկանց զինված ուժերում ծառայելու հանգամանքը. Էդմոն Մարուքյան

09 Մայիս, 2019 14:20
Պետք է հետևողական լինել պետական պաշտոններին նշանակելիս հաշվի առնել մարդկանց զինված ուժերում ծառայելու հանգամանքը. Էդմոն Մարուքյան

Այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցել է  Էդմոն Մարուքյանը:

Լրագրողները հիշեցրին Էդմոն Մարուքյանին, որ նա ասել է թե այն պաշտոնյաները, որոնք իրենք բանակում չեն ծառայել գոնե պետք է իրենց երեխաները գնան ծառայեն, արդյոք մենք պետք է սպասենք, որ Մխիթար Հայրապետյանը մեծանա, ամուսնանա, որ երեխաները բանակ գնա՞ն:

Նա ասաց, որ պետք է հետևողական լինել պետական պաշտոններին նշանակելիս հաշվի առնել մարդկանց զինված ուժերում ծառայելու հանգամանքը, բայց նախորդ իշխանությունների օրոք դա հաշվի չի առնվել և այս իշխանության օրօք էլ հաշվի չի առնվում: «Եթե մենք գանք իշխանության դա անպայման հաշվի կառնենք»,-նշեց Էդմոն Մարուքյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին