Կարևոր իրադարձություններ

Մեր պարտքն ամբողջությամբ չենք տվել թե՛ հայրենական պատերազմի, թե՛ արցախյան պատերազմի, թե ապրիլյան պատերազմի հերոսներին․ Նաիրա Զոհրաբյան

09 Մայիս, 2019 13:08
Մեր պարտքն ամբողջությամբ չենք տվել թե՛ հայրենական պատերազմի, թե՛ արցախյան պատերազմի, թե ապրիլյան պատերազմի հերոսներին․ Նաիրա Զոհրաբյան

Մենք մեր պարտքն ամբողջությամբ չենք տվել թե՛ հայրենական պատերազմի, թե՛ արցախյան պատերազմի, թե՛ ապրիլյան պատերազմի հերոսներին։ Այսօր Հաղթանակ զբոսայգում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նա կարծում է, որ պետք է անել առավելագույնը հերոսների ընտանիքների համար, քանի որ իրենք զոհվեցին, որ մեր երեխաներն ապրեն։

 

Հարցին, այս հաղթանակների շարքում կարևորո՞ւմ է ՀՀ-ում թավշյա հեղափոխության հաղթանակը, որը նախորդ տարվա այս օրերին էր, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց․ «Թավշյա հեղափոխությունը, իհարկե, համարում եմ հաղթանակ, համարում եմ երկրում հաղթանակ կոռուպցիայի, անհանդուրժողականության, ամենաթողության դեմ։ Բայց չեմ կարծում, որ պետք է համեմատենք մնացյալ հաղթանակների, անկախության հետ։ Սա ինձ համար շատ կարևոր, բայց բացարձակ տարբեր արժեքներ են»։

 

Լրահոս

Դիտել ավելին