Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում հանգուցյալը հաղթել է քաղաքապետի ընտրություններում

09 Մայիս, 2019 12:40
ԱՄՆ-ում հանգուցյալը հաղթել է քաղաքապետի ընտրություններում

Հանգուցյալ տղամարդը հաղթել է ԱՄՆ Տեխաս նահանգի Մեյփերլ քաղաքի քաղաքապետի ընտրություններում, հաղորդում է The Independent-ը:

Քաղաքի 1100 բնակիչներից ընդամենը 110-ն են մասնակցել ընտրություններին, որոնցից 68-ը քվեարկել է 71 տարեկանում կյանքից հեռացած Ֆիլիպ Վելթմանի օգտին: Բանն այն է, որ Վելթմանը մահացել է մարտի 15-ին՝ այն ժամանակ, երբ ընտրություններին մասնակցության թեկնածությունը հանելու ժամկետն արդեն լրացած է եղել:

Նշվում է, որ Վելթմանը ծնվել է Ինդիանա նահանգում, իսկ Մեյփերլ է տեղափոխվել 1990թ.-ին: Հայտնի է նաև, որ նա 12 տարի դպրոցում ուսուցիչ է աշխատել, ապա 30 տարի աշխատել է ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող Dr Pepper ընկերությունում:

Քաղաքի իրական ղեկավարի թեկնածությունը քաղաքային խորհրդում կքննարկվի մայիսի 13-ին: Քաղաքի պաշտոնյաները ստեղծված աննախադեպ իրավիճակի վերաբերյալ կխորհրդակցեն Տեխասի նահանգային իշխանությունների հետ:

Սա առաջին դեպքը չէ, երբ ԱՄՆ-ում ընտրությունների ժամանակ հանգուցյալ է հաղթում: 2018թ.-ի նոյեմբերին հաղորդվել էր, որ Նևադա նահանգում օրենսդիր ժողովի ընտրություններում հաղթել էր հասարակաց տան հանգուցյալ տերը:

 

Լրահոս

Դիտել ավելին