Կարևոր իրադարձություններ

Մայիսյան եռատոնի տոնական միջոցառումները մեկնարկեցին Հաղթանակի զբոսայգուց. լուսանկարներ

09 Մայիս, 2019 11:24
Մայիսյան եռատոնի տոնական միջոցառումները մեկնարկեցին Հաղթանակի զբոսայգուց. լուսանկարներ

Այսօր Հաղթանակի զբոսայգին, ինչպես ամեն տարի՝ այս անգամ էլ բազմամարդ էր: Մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումներին մասնակցում էին Արթուր Վանեցյանը, Դավիթ Տոնոյանը, Վալերիյ Օսիպյանը, քաղաքապետ Հայկ Մարությանը, Ազգային Ժողովի պատգամավորներ, նախարարներ, պաշտոնատար այլ անձինք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը օրվա խորհրդով գտնվում են Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում՝ մասնակցելու տոնական միջոցառումներին:

Հաղթանակի զբոսայգի էին այցելել նաև Ամենայն Հայոց կաթողիկոսն ու նախագահ Արմեն Սարգսյանը:

Շաբաթ լրատվականի թղթակիցը ուղիղ եթերում լուսաբանում էր Հաղթանակ զբոսայգու զինվորական շքերթը և տոնի առիթով կազմակերպված միջոցառումները:

 

 

Լրահոս

Դիտել ավելին