Կարևոր իրադարձություններ

ՀՀ նախագահն ու վարչապետը կրկին առանձին են մասնակցում միջոցառումներին. «Ժողովուրդ»

09 Մայիս, 2019 10:05
ՀՀ նախագահն ու վարչապետը կրկին առանձին են մասնակցում միջոցառումներին. «Ժողովուրդ»

«Այսօր Երևանում և Ստեփանակերտում տեղի կունենան Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպա­նության բանակի ստեղծման տարե­դարձի միջոցառումներ: 

Արցախում տե­ղի ունենալիք միջոցառումներին մաս­նակցելու նպատակով Արցախ է մեկնել պատվիրակություն կառավարությունից՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, պատվիրակություն Ազգային ժողովից՝ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ: 


Եվ հետաքրքիրն այս դեպքում այն է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կրկին առանձնացել է և որոշել է տոնակատարություննե­րին մասնակցել Երևանում: 

Իհարկե, առաջին հայացքից այստեղ արտառոց ոչինչ չկա, և համամասնորեն են փորձել բաշխել միջոցառումներին մաս­նակցող պաշտոնյաներին: Սակայն վերջերս հաճախ է պատահում, որ Ար­մեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի ճանապարհները չեն հատվում, կարծես թե Արմեն Սարգսյանը իր միջավայրն է ձևավորել և գերադասում է չհայտնվել Փաշինյանի հետ նույն միջոցառմանը, իսկ նախկինում նման բան հազվադեպ կարող էինք տեսնել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին