Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ին ուղղված Փաշինյանի քննադատությունը Վաշինգտոնի ուշադրությունը դրականորեն չի գրավելու. Փոլ Սթրոնսկի. «168 ժամ»

09 Մայիս, 2019 09:07
ԱՄՆ-ին ուղղված Փաշինյանի քննադատությունը Վաշինգտոնի ուշադրությունը դրականորեն չի գրավելու. Փոլ Սթրոնսկի. «168 ժամ»

«Փաշինյանի քննադատությունը մի­անշանակ Վաշինգտոնի ուշադրությունը դրականորեն չի գրավելու՝ հաշվի առնե­լով այն հանգամանքը, որ քննադատու­թյունը հիմնավորված չէ փաստերով: Այդ քննադատությունը չի գրավի բարձր մա­կարդակի ներգրավվածություն Թրամփի աշխատակազմի կողմից, ինչպես Հայաս­տանն է ցանկանում, ոչ էլ կօգնի Իրանի ուղղությամբ Թրամփի քաղաքականու­թյան հարցում ճշգրտումներ ստանալ, որոնք ավելի հարմար կլինեն Հայաստա­նին: Ուստի դա անհաջող փորձ է»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մա­սին է ասել Վաշինգտոնի Քարնեգի հիմ­նադրամի առաջատար գիտաշխատող Փոլ Սթրոնսկին՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Փաշինյանի՝ ԱՄՆ-ին ուղղ­ված քննադատություններին: 

Նա նշել է, թե չի հասկանում ինչո՞ւ է ՀՀ վարչա­պետն անհրաժեշտ համարում քննադա­տել ԱՄՆ-ին, որն ընդհանուր առմամբ եղել է դրական և առատաձեռն գործըն­կեր Հայաստանի համար: Ամերիկացի վերլուծաբանի խոսքով՝ ԱՄՆ-ն պարտավորություններ չունի Հայաստանի առջև, ԱՄՆ-ն ու ՀՀ-ն պայմանագրային դաշնա­կիցներ չեն, ոչ էլ ընդհանուր տնտեսա­կան գոտում ենք գտնվում: Բայցև հիշեցրել է, որ ԱՄՆ-ն 1991 թվականից՝ որպես աջակցություն, տրամադրել է 1 միլիարդ դոլար. Հայաստանը մեկ շնչի հաշվով ԱՄՆ-ից ամենամեծ աջակցություն ստա­ցող երկրներից մեկն է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին