Կարևոր իրադարձություններ

Նիդեռլանդների պետական թանգարանը պատրաստ է 165 մլն եվրոյով գնել Ռեմբրանդի նկարը

08 Մայիս, 2019 23:42
Նիդեռլանդների պետական թանգարանը պատրաստ է 165 մլն եվրոյով գնել Ռեմբրանդի նկարը

Նիդեռլանդների պետական թանգարանը պատրաստ է 165 մլն եվրո վճարել, որպեսզի Ռոտշիլդների ընտանիքի ֆրանսիական ճյուղից ձեռք բերի Ռեմբրանդի նկարը։ Այս մասին հայտնում է NRC թերթը՝ վկայակոչելով ֆրանսիացի արվեստագետ Դիդյե Ռեյկներին՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։

Թերթի տվյալներով, հոլանդական կառավարությունը երկրի թանգարաններին երեք ամիս է տվել «Դրոշակակիրը» կտավը ձեռք բերելու համար։

Ռեյկների խոսքերով, ծայրահեղ ամոթալի եւ տխուր է այն փաստը, որ ֆրանսիական իշխանությունները ինը ամիսների ընթացքում որեւէ բան չեն ձեռնարկել արվեստի գործը երկրում պահելու համար եւ կարծես թե չեն էլ պատրաստվում միջամտել իրավիճակին։

Ինչպես նշում է NRC-ը, հոլանդական թանգարանը հրաժարվում է մեկնաբանել նկարի հնարավոր գնումը։ Նկարը նաեւ ներառված չէ պլանավորված ձեռքբերումների ցուցակում, սակայն հրատարակչությունում դա կապում են այն բանի հետ, որ ֆրանսիական իշխանությունների կողմից դեռեւս կտավը երկրից հանելու թույլտվություն չի տրվել։

 

Լրահոս

Դիտել ավելին