Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայում դպրոցը 15 ոչխարի որպես աշակերտ է գրանցել՝ դասարանների կրճատումից խուսափելու համար

08 Մայիս, 2019 23:22
Ֆրանսիայում դպրոցը 15 ոչխարի որպես աշակերտ է գրանցել՝ դասարանների կրճատումից խուսափելու համար

Ֆրանսիայի արևելքում գտնվող դպրոցներից մեկում աշակերտների ծնողները 15 ոչխարի որպես աշակերտ են գրանցել՝ ի նշան դասարանների կրճատման դեմ բողոքի, գրում է unian.net-ը՝ ֆրանսիական լրատվամիջոցներին հղումով: Միջադեպը տեղի է ունեցել Կրե ան Բելդոն կոմունայում:

 

Տեղական իշխանությունները ցանկացել են փակել «ավելորդ» դասարանը՝ աշակերտների թվաքանակի աննշան նվազման պատճառով: Սակայն ծնողները կարծում են, որ դրա պատճառով այլ դասարաններում սաների թիվը կավելանա, ինչն էլ բացասաբար կանդրադառնա կրթության որակի վրա:

Արդյունքում տեղի ֆերմերներից մեկը դպրոց է տարել իր գառներից 15-ին, որոնք պաշտոնապես ներառվել են ուսումնական հաստատության ցուցակներում:

 

Ցուցարարներին աջակցել է քաղաքապետ Ժան Լուի Մարեն՝ դպրոցի բակի մի հատվածն ակցիայի անցկացման համար տրամադրելով:

 

Լրահոս

Դիտել ավելին