Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքների մասին. Զախարովա

08 Մայիս, 2019 21:38
Ռուսաստանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքների մասին. Զախարովա

Ռուսական կողմը, հաշվի առնելով Ռուսաստանի համանախագահությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին ամբողջությամբ տեղեկացրել է ապրիլին Մոսկվայում ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կայացած հանդիպման արդյունքների և նրանց կողմից ընդունված համատեղ հայտարարության մասին:

 

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մոսկովյան հանդիպման արդյունքներով՝ Հայաստանի և Ադրբեջանի կողմից հետաքրքրվածություն է արձանագրվել հումանիտար ոլորտում փոխգործակցության հաստատման հեռանկարների հարցում: Խոսքը հակամարտության գոտում իրավիճակի հետագա կայունացմանն ուղղված քայլերի մասին է, մասնավորապես՝ գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ, կողմերում ազատազրկման մեջ գտնվող անձանց հարազատների այցելության և մարդկանց միջև կապերի հաստատմանն ուղղված գործնական աշխատանքի, այդ թվում՝ ԶԼՄ-ների փոխադարձ ուղևորությունները», - ասել է Զախարովան:

 

Զախարովան շեշտել է, որ Գրեմինգերն, իր հերթին, հաստատել է ԵԱՀԿ մտադրությունը շարունակելու աջակցել ԼՂ հակամարտության կարգավորմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին