Կարևոր իրադարձություններ

Հայտնի է արքայազն Հարիի ու Մեգան Մարքլի որդու անունը

08 Մայիս, 2019 21:12
Հայտնի է արքայազն Հարիի ու Մեգան Մարքլի որդու անունը

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին և նրա կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, հայտնել են իրենց առաջնեկի անունը:

Նրանք որդուն Արչի Հարրիսոն անունն են տվել:

 Էլիզաբեթ 2-րդի ութերորդ ծոռը բրիտանական գահի ժառանգորդների թվում յոթերորդն է:

Մեգան Մարքլը, որը մտադիր էր առաջնեկին տնային պայմաններում լույս աշխարհ բերել, իրականում ծննդաբերել է Լոնդոնի հիվանդանոցներից մեկում: Հայտնի է, որ դքսուհին ծննդաբերել է բժիշկների տված ժամկետից յոթ օր ուշ:

 

Լրահոս

Դիտել ավելին