Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանցիները Twitter-ին մեղադրել են հայերին աջակցելու համար

08 Մայիս, 2019 21:02
Ադրբեջանցիները Twitter-ին մեղադրել են հայերին աջակցելու համար

«Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» հասակարական կազմակերպությունը հայտնել է Twitter սոցկայքում իր էջի արգելափակման մասին, հաղորդում է Trend գործակալությունը:

Համաձայն ընկերության կողմից տարածած տեղեկությունների՝ էջը Twitter-ի ղեկավարության կողմից արգելափակվել է «հայերի բազմաթիվ բողոքների» հետևանքով:

«Եթե Twitter-ն ընդունում է հայերի բողոքները՝ աչք փակելով իրավունքների և մեր հայրենակիցների ազատության ոտնահարման վրա, ապա դա ժամանակակից աշխարհում երկակի չափանիշների դրսևորում է և միայն ափսոսանք է հարուցում»:

Կազմակերպության ներկայացուցիչները կոչ են արել բոլոր ադրբեջանցիներին «հանուն թվիթերյան էջի վերականգնման» աջակցել և համերաշխություն ցուցաբերել իրենց:

 

Լրահոս

Դիտել ավելին