Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478
    481,5

  • EUR

    532,5
    540,5

  • RUB

    7,33
    7,53

Կարևոր իրադարձություններ

 

Ազդեցություն չունեմ նախաքննության վրա, Սանասարյանի պաշտպանների հայտարարություններն էլ կարող են մեկնաբանվել որպես հաղորդում հանցագործության մասին. Վանեցյան

08 Մայիս, 2019 20:57
Ազդեցություն չունեմ նախաքննության վրա, Սանասարյանի պաշտպանների հայտարարություններն էլ կարող են մեկնաբանվել որպես հաղորդում հանցագործության մասին. Վանեցյան

Ես որևէ ազդեցություն չունեմ նախաքննության վրա, առավել ևս դատարանի վրա: Եթե հայտարարություններով գնահատենք, ապա իմ հայտարարություններն իրենց արածի դիմաց ոչ մի բան են:

 

«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե Դավիթ Սանասարյանի պաշտպանները հայտարարում են, որ ԱԱԾ տնօրենի հայտարարությունների պատճառով չեն կարողանում իրենց պաշտպանությունն իրականացնել, այսպես պատասխանեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Նա նշեց, որ Սանասարյանի պաշտպաններն իրենք անում են հայտարարություններ, որոնք կարող են մեկնաբանվել որպես հանցագործության մասին հաղորդում. «Այսինքն՝ հայտարարում են՝ գործը շինծու է, գործը կարված է: Եթե այդ մարդիկ այդքան վստահ են իրենց հայտարարությունների մեջ, ապա խորհուրդ եմ տալիս դիմել գլխավոր դատախազին կամ ՀՔԾ, որ ԱԱԾ-ի աշխատակիցների նկատմամբ հարուցվի քրեական գործ:

 

Ես խորհուրդ եմ տալիս և խնդրում եմ այդպիսի մարդկանց, որոնք նմանատիպ հայտարարություններ են անում, դիմել իրավապահ մարմիններին, որ մեր նկատմամբ հարուցվի քրեական գործ»:

Դիտարկմանը, թե իրենք նշում են, որ նմանատիպ հայտարարություններն արդեն ցույց են տալիս, որ գործը ձևական է, Վանեցյանը պատասխանեց. «Այսօր Հայաստանում ԱԱԾ տնօրենն այն մարդը չէ, որ կարող է ապօրինի ազդեցություն ունենալ այլ իրավապահ մարմինների վրա: Ես, մեր ծառայությունն անում ենք մեր գործը, և այն, ինչ անում ենք, անում ենք մեր երկրի անվտանգության համար, իմ գնահատմամբ՝ բավականին դրական արդյունքներ ունենք»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին