Կարևոր իրադարձություններ

Led Zeppelin խմբի մասին առաջին անգամ ֆիլմ է նկարահանվում

08 Մայիս, 2019 20:39
Led Zeppelin խմբի մասին առաջին անգամ ֆիլմ է նկարահանվում

Բրիտանական Led Zeppelin ռոք խմբի մասին առաջին անգամ վավերագրական ֆիլմ կնկարահանվի՝ նվիրված խմբի 50-ամյա հոբելյանին:

 

Ինչպես հաղորդում է The Guardian-ը, այս մասին հայտնել է բաս կիթառահար Ջոն Փոլ Ջոնսը: «Ճիշտ ժամանակն է, որ մենք առաջին անգամ պատմենք մեր պատմությունը մեր սեփական բառերով, կարծում եմ, որ այս ֆիլմն իսկապես կյանքի կկոչի այդ պատմությունը», - ասել է երաժիշտը: 

Նրա խոսքով՝ ֆիլմը հետարտադրական փուլում է գտնվում և դեռևս վերնագիր չի ստացել: Ֆիլմի ռեժիսորն է բրիտանացի Բեռնարդ Մաքմահոնը: Ռեժիսորը կենտրոնացել է խմբի զարգացման և հռչակ ձեռք բերելու ընթացքը ցույց տալու վրա:

 

Led Zeppelin բրիտանական ռոք խումբը կազմավորվել է 1968 թվականին Լոնդոնում, ճանաչված է որպես ժամանակի ամենահաջողակ, նորարարական ու ազդեցիկ խմբերից մեկը։ Ստեղծելով սեփական ոճը՝ «Լեդ Զեփելինը» դարձավ հարդ ռոքի առաջատար խմբերից մեկը և հրաժարվելով սինգլերի թողարկումից՝ ստեղծեց «ալբոմային ռոք» հասկացությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին