Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    530,5
    538,5

  • RUB

    7,49
    7,69

Կարևոր իրադարձություններ

Ինքնախոստովականով հանդես չեմ եկել․ Դավիթ Սանասարյանի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը

08 Մայիս, 2019 20:33
Հեղինակ՝ Դավիթ Սանասարյան
Ինքնախոստովականով հանդես չեմ եկել․ Դավիթ Սանասարյանի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը

Դավիթ Սասանասարյանը Նիկոլ Փաշինյանին տեղեկություններ տվել է ՊՎԾ պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ, սակայն դա չի նշանակում, որ ինքնախոստոնականով է հանդես եկել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Դավիթ Սանասարյանը։

Նրա գրառման մեջ, մասնավորապես, ասված է․

«Այսօր լսեցի վարչապետ Փաշինյանի ասուլիսի՝ ինձ վերաբերող հարցուպատասխանը, և քանի որ լրագրողներն էլ են վարչապետի պատասխանին առնչվող հարց ուղղում ինձ, խնդրում եմ սա ընդունեք որպես պատասխան և այլևս հարցեր չտաք այս մասին։

Այո, ես վարչապետին տեղեկություն տվել եմ այն ժամանակ, երբ դեռ ես այս գործով որևէ կարգավիճակ չունեի, այո ես վարչապետի հետ հանդիպել եմ և խոսել ենք այս գործի մասին, բայց վարչապետի այն ասածից, թե իր աղբյուրը միայն ԱԱԾ-ն չի, այլ նաև Դավիթ Սանասարյանն է, ասեմ, որ դա չի ենթադրում, որ ես ինքնախոստովանականով եմ հանդես եկել վարչապետի մոտ, ընդհակառակը, ես տեղեկացրել եմ քրեական գործի հետ կապված իմ անմեղության մասին։

Ավելին չեմ կարող ասել, անհամբեր սպասում եմ նախաքննության ավարտին։

Սիրում եմ բոլորիդ»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին