Կարևոր իրադարձություններ

Արքայազն Հարին ու Մեգան Մարքլը ցույց են տվել իրենց որդուն

08 Մայիս, 2019 18:39
Արքայազն Հարին ու Մեգան Մարքլը ցույց են տվել իրենց որդուն

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին և Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը ցույց են տվել մայիսի 6-ին լույս աշխարհ եկած որդուն, գրում է dailymail.co.uk-ը:

 

Սասեքսի դքսուհին հրաժարվել է թագավորական ավանդույթից և լրագրողների մոտ դուրս չի եկել անմիջապես ծննդաբերությունից հետո, ինչպես արել է Քեյթ Միդլթոնը, այլ սպասել է երկու օր և նոր միայն ցուցադրել որդուն:

Վինձորի պալատում արված լուսանկարներում արքայազն Հարին գրկել է փոքրիկին, իսկ Մեգան Մարքլը երջանիկ կանգնած է նրանց կողքին:

 

Երջանիկ ծնողները դեռ թաքցնում են որդու անունը, սակայն խոստացել են մոտ ապագայում հայտնել:

Նշվում է, որ թագուհի Էլիզաբեթ 2-րդի ութերորդ ծոռը բրիտանական գահի ժառանգորդների թվում կլինի յոթերորդը:

 

Լրահոս

Դիտել ավելին