Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի պետական Սահմանապահ ծառայության ղեկավարը ստուգել է Հայաստանի հետ սահմանին գտնվող զորամասերը

08 Մայիս, 2019 18:19
Ադրբեջանի պետական Սահմանապահ ծառայության ղեկավարը ստուգել է Հայաստանի հետ սահմանին գտնվող զորամասերը

Ադրբեջանի պետական Սահմանապահ ծառայության ղեկավար, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիեւը մայիսի 7-ին ստուգել է Աղստեւի շրջանում գտնվող Սահմանապահ զորքերի զինվորական ստորաբաժանումների աշխատանքը:

Haqqın.az-ը, վկայակոչելով Սահմանապահ ծառայության մամուլի ծառայությանը, հաղորդում է, որ Գուլիեւը հանդիպել է անձնակազմի հետ, ծանոթացել  ՀՀ ԶՈՒ հետ շփման գծում սահմանապահ ենթակառուցվածքի ստեղծման ուղղությամբ կատարվող աշխատանքներին, հանձնարարականներ տվել պետական սահմանի եւ անձնակազմի անվտանգության ապահովման համար:

 

Լրահոս

Դիտել ավելին