Կարևոր իրադարձություններ

«Նախահեղափոխական Հայաստանում հարցեր լուծելու համար դրսին դիմելը եղել է ընդունված պրակտիկա»

08 Մայիս, 2019 17:02
Հեղինակ՝ Դանիել Իոաննիսյան
«Նախահեղափոխական Հայաստանում հարցեր լուծելու համար դրսին դիմելը եղել է ընդունված պրակտիկա»

Դանիել Իոաննիսյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նախահեղափոխական Հայաստանում հարցեր լուծելու համար դրսին դիմելը եղել է ընդունված պրակտիկա, քանի որ մարդու իրավունքների հետ կապված շատ խնդիրներ այլ կերպ հնարավոր չէր լուծել:

Այդ մեթոդին դիմել ենք ոչ միայն ՀԿ-ներս, այլև (փոքրիկ գաղտնիք բացեմ) ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, երբ բանտում դաժան վերաբերմունքի էր արժանացել:

Քաղբանտարկյալների ազատ արձակման, ընտրական օրենսգրքի բարեփոխման և բազմաթիվ այլ հարցերի լուծումը հայրենի իշխանություններից պահանջելն անիմաստ էր և մենք փորձում էինք դրսի միջոցով հասնել դրան (ու հաճա- ստացվում էր):

Մենք (և մեր ամինջական գործընկեր ՀԿ-ները) վերջին մեկ տարում այդ մեթոդին չենք դիմել և հույսով ենք, որ երբեք չենք դիմի: Ամենայնդեպս, դա կախված է նրանից, թե որքանով հայատանյան հասարակությունը կկարողանա սեփական իշխանություններին պարտադրել իր կամքը:

Ենթադրում ու հույսով եմ, որ Նիկոլը «օտարերկրյա ազդեցության գործակալներ» ասելով նկատի ունի հետհեղափոխական Հայաստանում նման մեթոդին դիմողներին (ասենք, ՀՀԿ-ն, Քոչարյանը և այլն) »:

 

Լրահոս

Դիտել ավելին