Կարևոր իրադարձություններ

Եթե ԼՂ հարցում ունենամ լուծում, որն արժանի կլինի ներկայացնել ժողովրդին, հնարավոր է, որ հանրաքվե լինի. Փաշինյան

08 Մայիս, 2019 15:50
Եթե ԼՂ հարցում ունենամ լուծում, որն արժանի կլինի ներկայացնել ժողովրդին, հնարավոր է, որ հանրաքվե լինի. Փաշինյան

Այսօր տեղի ունեցած  ասուլիսի ընթացքում  հնչած հարցին, թե ինչպե՞ս է ժողովուրդը որոշելու Արցախի հակամարտության հարցը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.

«ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Եթե ես ունենամ բանակցությունների արդյունքում այնպիսի լուծում, որ համարեմ՝ դա արժանի է ներկայացնել ժողովրդին, կգամ, կներկայացնեմ: Ես հնարավոր է՝ ներկայացնեմ ասուլիսով, տեսաուղերձով: Կասեմ՝ այսպիսի տարբերակ կա, ժողովո՛ւրդ ջան, հնարավոր է, որ հանրաքվե լինի՝ դուք թույլ տալի՞ս եք այս շրջանակում բանակցել»:

Փաշինյանի կարծիքով Ղարաբաղի հարցի հետ կապված ամենաառաջնային  խնդիրն այն է, որ պետք է հստակ ձևակերպել, թե ինչ ենք ուզում:

«Եկեք հստակ ձևակերպենք և կառավարությանն ասենք, գնա՛, վարչապետ, սա է քո խնդիրը: Գնում ենք բանակցությունների, ասում են՝ ծախեցին հողերը: Ծախողը դուք եք, այդ ո՞վ բարոյական իրավունք ունի, ինձ որևէ բան ծախելու մեջ մեղադրի: Մարդիկ, որ երկիրը թալանել են, ծախել են, ծախելու պրոցեսի մեջ են եղել, ասում են՝ գնաց բանակցությունների, հաստատ ծախում է: Նրանք չունեն բարոյական իրավունք, բանակ թալանածն ընդհանրապես իրավունք չունի Ղարաբաղի հարցից խոսել: Ասում ենք՝ ժողովուրդն է որոշելու, խուճապի են մատնվում. ո՞նց ժողովուրդն է որոշելու, բա մե՞նք: Ձեր տեղը դեռ էդտեղ է, վաղը մյուս օր կերևա, թե որտեղ կլինի, նախաքննությունն ու դատարանը կորոշի ձեր տեղը»,- եզրափակեց  վարչապետը:

 

Լրահոս

Դիտել ավելին