Կարևոր իրադարձություններ

Ես չեմ պատրաստվում շփվել Սերժ Սարգսյանի հետ.Փաշինյան

08 Մայիս, 2019 14:46
Ես չեմ պատրաստվում շփվել Սերժ  Սարգսյանի հետ.Փաշինյան

Այսօր լարգրողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով վաղը Արցախում Շուշիի ազատագրման տոնին իր մասնակցությանը և Սերժ Սարգսյանին այնտեղ հանդիպելուն՝ նշեց.

«Ես չեմ պատրաստվում Սերժ Սարգսյանի հետ շփվել»։

Փաշինյանը հավելեց նաև, որ երբ ինքը գնում է ԼՂՀ խնդրի կարգավորման բանակցություններին, մեկ էլ սկսում են՝ գնաց Ղարաբաղը ծախելու, կամ ասում են՝ ո՞նց, ժողովուրդը պիտի որոշի Ղարաբաղի հարցը:

«Բա ո՞վ պետք է որոշի, դու՞ ք պետք է որոշեք՝ ձեր թալանածով։ Դուք ո՞վ եք, որ Ղարաբաղի հարցը որոշեք։ Համակերպվե՛ք, Հայաստանի Հանրապետությունում ամեն ինչ ժողովուրդն է որոշելու։ Ո՞վ բարոյական իրավունք ունի ինձ որևէ բան ծախելու մեջ մեղադրել»։ 


 

Լրահոս

Դիտել ավելին