Կարևոր իրադարձություններ

Վանեցյանը 2-3 անգամ հարդիպել է ինձ Սանասարյանի դեմ քննվող գործի շրջանակներում. վարչապետ

08 Մայիս, 2019 14:05
Վանեցյանը 2-3 անգամ հարդիպել է ինձ Սանասարյանի դեմ քննվող գործի շրջանակներում. վարչապետ

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ վարչապետ Փաշինյանը անդրադարձավ  Դավիթ Սանասարյանի գործի քննության օբյեկտիվությունը կասկածի տակ դնելու հարցին՝ նա նշեց.

«Այն, որ ասում են Դավիթ Սանասարյանը իմ ընկերն է, իմ ընկերն է, Դավիթ Սանասարյանը իմ ընկերն էլ ա, ու ի՞նչ, ես ԱԺ ամբիոնից ասել եմ, որ եթե նույնիսկ իմ ընտանիքի անդամը լինի, ոչ մի նշանակություն չունի, հիմա այդ տեղն է ես պիտի ապացուցեմ, թե չապացուցեմ։ Հայաստանում չի կարող լինել ընկերապետություն, ինչպես չի կարող լինել տարբեր այլ պետություններ, և ով որ դրա տակ ինչ որ քաղաքական հաշվարկ է տեսնում, փնտրում, էլի եմ ասում չի հասկանում, թե ՀՀ-ում ինչ է տեղի ունեցել և ինչ է տեղի ունենում։ Եվ նրանք հին սխեմաներով ուզում են հասկանալ, Հայաստանում ինչ է տեղի ունենում։ Այդ հարթությունը այլևս գոյություն չունի, և եթե պարզվի, որ քննությունը օբյեկտիվ չի, ահավոր խիստ կպատժվեն այն մարդիկ, ովքեր այդպիսի բան են արել։ Իմ աղբյուրը միայն ԱԱԾ-ն չի, իմ աղբյուրը նաև մեր թիմի անդամներն են, իմ աղբյուրը նաև Դավիթ Սանասարյանն է»։ 

Վարչապետը հայտնեց, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը մի քանի անգամ իրեն դիմել է գործը ՀՔԾ տեղափոխելու համար.

«ԱԱԾ տնօրենը դեռ սկզբից հայտարարել էր, թե գործը ինչ ուղղությամբ է գնում, 2-3 անգամ եկել է ինձ մոտ, ասել է ես խնդրում եմ և առաջարկում եմ, որ այս գործը փոխանցենք ՀՔԾ-ին, որովհետև ըստ ամենայնի նաև այն պատճառով որ ԱԱԾ-ում էլ նեղվում են այդ կասկածներից, որ ասում են ոչ օբյեկտիվ է և այլն, ես ասել եմ, որ դեմ եմ այդ որոշմանը, որովհետև կստացվի, որ ներսում ի վիճակի չենք քննել մեր վերաբերյալ քննվող գործերը, այսինքն մենք չունենք բավարար քաղաքական կամք, որպեսզի մենք ինքներս մեզ հետ կապված գործերը քննենք և տալիս ենք ուրիշին, և ուրիշն է, որ մեզ հետ կապված քրեական գործերը պետք է քննի։ Այդ խոսակցությունները անընդհատ տեղի են ունեցել, բայց եթե օբյեկտիվության համար պետք է այդ գործը գնա ՀՔԾ, ես բացարձակ ոչ մի խնդիր չեմ տեսնում»։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին