Կարևոր իրադարձություններ

Աշխատավարձերի բարձրացման մասին նախագիծը հանվեց Երեւանի ավագանու նիստի օրակարգից

08 Մայիս, 2019 13:55
Աշխատավարձերի բարձրացման մասին նախագիծը հանվեց Երեւանի ավագանու նիստի օրակարգից

Երեւանի քաղաքապետարանի ավելի քան 1700 աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման մասին նախագիծը հանվեց ավագանու այսօրվա նիստի օրակարգից։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի այս հայտարարությունն ընդունվեց ավագանու անդամների  ծափահարություններով։

«Ես այս հարցը հանում եմ, մենք լայն կերպով կքննարկենք այն, կիրազեկենք նաեւ մեր բնակչությանը եւ նորից կվերադառնանք այս դահլիճ»,-ասաց Մարությանը։

Քաղաքապետը հայտնեց նաև,որ հարցի շուրջ լուրջ խմորումներ են եղել, ասաց եթե դրվի քվեարկության, ապա չի անցնի մեծ կոնսենսուսով նույնիսկ «Իմ քայլը» խմբակցությունում։

«Բայց քանի որ սա կարևորագույն փաստաթուղթ է։ Ես կուզեի, առնվազն մեր ֆրակցիայի մասով լայն կոնսենսուս լիներ։ Բայց ես գիտեմ, որ այդ կոնսենսուսը չկա, բնակչության մեջ էլ իրազեկվածությունը չկա։ Սա այն փաստաթուղթն է, որ պետք է լինի բոլորի սրտով»,- նշեց Մարությանը։

 

Լրահոս

Դիտել ավելին