Կարևոր իրադարձություններ

Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

08 Մայիս, 2019 13:35
Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Հանրապետության տարածքում` մայիսի 8-9-ը, 11-13-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 10-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավային` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: 

Օդի ջերմաստիճանը մայիսի 8-9-ն աստիճանաբար ցերեկը կբարձրանա 4-6 աստիճանով, 10-ի ցերեկը նույնքան կնվազի, 11-13-ը կրկին նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում՝ մայիսի 8-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 9-ին, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։

 

Լրահոս

Դիտել ավելին