Կարևոր իրադարձություններ

«Երբ նման դեպքեր լինում են հակառակորդի կողմից, այնպես չէ, որ մենք չենք կրակում։ Ու շատ խիստ ենք կրակում»

08 Մայիս, 2019 12:27
«Երբ նման դեպքեր լինում են հակառակորդի կողմից, այնպես չէ, որ մենք չենք կրակում։ Ու շատ խիստ ենք կրակում»

 Այսօր Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը անդրադառնալով այս ամսվա  սկզբին հակառակորդի կողմից հայկական անձնակազմի թիկունքային ապահովման շարժական օբյեկտները թիրախավորելու մասին տեղեկությանը՝ նշեց, որ Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրավիճակը հարաբերական կայուն է։

Դավիթ Տոնոյանը նշեց, որ  բոլոր միջոցները ձեռնարկվում են, որ նման խնդիրներ չծագեն։

«Երբ նման դեպքեր լինում են հակառակորդի կողմից, այնպես չէ, որ մենք չենք կրակում։ Ու շատ խիստ ենք կրակում», - հայտարարեց  նախարարը։

 

Լրահոս

Դիտել ավելին